Անգլիա-Ֆրանսիա խաղով ավարտվեց ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչը։
Հանդիպման 17-րդ րոպեին գործող չեմպիոնին առաջ մղեց Չուամենին։ Առաջին խաղակեսն ավարտվեց այս հաշվով։
Երկրորդ խաղակեսին՝ 54-րդ րոպեին 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ Հարի Քեյնը ու հավասարեցրեց հաշիվը։
Սակայն Ֆրանսիայի հավաքականը Օլիվիեր Ժիրուի գոլի շնորհիվ դարձյալ առաջ անցավ։ Անգլիայի հավաքականը ևս մեկ 11 մետրանոցի հնարավորություն ստացավ, բայց այս անգամ Հարի Քեյնը բարձր հարվածեց ու կորցրեց հաշիվը հավասարեցնելու հնարավորությունը։
Հանդիպումն ավարտվեց 2։1 հաշվով՝ հօգուտ գործող չեմպիոնի՝ Ֆրանսիայի։
Այսպիսով՝ դեկտեմբերի 14-ի ժամը 23։00-ի կիսաեզրափակիչում ականատես կլինենք այսօր Պորտուգալիային հաղթած Մարոկկոյի հավաքականի և Ֆրանսիայի դիմակայությանը։
comment.count (0)