ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով անվտանգ ու ազատ տեղաշարժը
 |tert.am|
21:24 - 13 դեկտեմբերի, 2022

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով անվտանգ ու ազատ տեղաշարժը |tert.am|

tert.am: Եվրամիությունը դեկտեմբերի սկզբից լուրջ մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող տարբեր զարգացումներին։

Ասված է ԵՄ մամուլի ծառայության հայտարարության մեջ

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Նման ազատ տեղաշարժի սահմանափակումները զգալի անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանը և առաջացնում հումանիտար մտահոգություններ:

Այլ մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն ներգրավված կողմերի հետ երկխոսության և խորհրդակցությունների միջոցով:

ԵՄ-ն կրկնում է զսպվածության իր կոչը և պատրաստ է նպաստել վերոնշյալ ջանքերին։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Բորելի խոսնակ Ստանոն էլ Թվիթերում հավելել է, որ ԵՄ-ում մտահոգված են նաև Ղարաբաղ գազամատակարարումը դադարեցնելու մասին հաղորդագրություններով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել