ԶՊՄԿ-ում պետական մասնաբաժնի կառավարումն ԱՆԻՖ-ից անցնում է Պետգույքի կոմիտեին
 |hetq.am|
12:26 - 22 դեկտեմբերի, 2022

ԶՊՄԿ-ում պետական մասնաբաժնի կառավարումն ԱՆԻՖ-ից անցնում է Պետգույքի կոմիտեին |hetq.am|

hetq.am: Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր ունեցած 21.9% բաժնետոմսերի կառավարումը հանձնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Այս մասին որոշումը ներառված է Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 22-ի նիստի օրակարգում որպես չզեկուցվող հարց:

Մինչ այս որոշումը կոմբիանտում Կառավարությանը պատկանող բաժնետոմսերը կառավարում էր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ): Դեռևս այս տարվա օգոստոսին Կառավարությունը հայտարարում էր, որ ԱՆԻՖ-ի միջոցով Հայաստանի Հանրապետությունը առավել արդյունավետ կիրացնի իր բաժնեմասնակցությունն ընկերությունում, ինչպես նաև ԱՆԻՖ-ի միջոցով կարող է ստեղծել պետության և ընկերության բաժնետերերի միջև երկարաժամկետ համատեղ տեսլական և հնարավորություններ բիզնեսի զարգացման և Հայաստանի տնտեսական օգուտների համար։

Այս նոր փոփոխության համար որպես հիմնավորում նշված է «ընկերության կորպորատիվ կառավարմանը առավել ինստիտուցիոնալ մոտեցմամբ մասնակցելու անհրաժեշտությունը»: Այլ հիմնավորում և այլ մանրամասներ որոշման նախագծում չկան:

ԱՆԻՖ-ից ևս հաղորդագրություն են տարածել, որ ֆոնդն այսուհետ չի կառավարելու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի Կառավարության բաժնեմասը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել