ԱՄՆ դաշնային ծախսերի օրինագծով Հայաստանին ու Արցախին նախատեսվող աջակցությունը կօգնի ամրապնդել տնտեսական զարգացումը. Փալոն
11:11 - 24 դեկտեմբերի, 2022

ԱՄՆ դաշնային ծախսերի օրինագծով Հայաստանին ու Արցախին նախատեսվող աջակցությունը կօգնի ամրապնդել տնտեսական զարգացումը. Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ դաշնային ծախսերի օրինագծին, որով նախատեսվում է նաև տնտեսական աջակցություն Հայաստանին ու Արցախին:

Նա մասնավորապես գրել է.

«Ուրախ եմ, որ դաշնային ծախսերի օրինագիծը ներառում է աննախադեպ 60 միլիոն դոլար տնտեսական օգնություն Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախում ականազերծման աշխատանքների համար։

Սա կօգնի Հայաստանին ամրապնդել իր տնտեսական զարգացումը, էներգետիկ անկախությունը և օրենքի գերակայությունը»:

Կոնգրեսականները հայտարարել են, որ 2023 ֆինանսական տարվա ծախսերի մասին օրինագծում Արցախում ականազերծման գործողությունների համար ընդգրկվել է աննախադեպ 60 միլիոն դոլարի տնտեսական օգնություն Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել