Ֆրենկ Փալոն

Ինձ լռեցնելու փորձերը միայն ամրապնդում են իմ վճռականությունը. Ֆրենկ Փալոնը՝ Բաքվում իր դեմ անցկացված ցույցերի մասին |armenpress.am|

Ինձ լռեցնելու փորձերը միայն ամրապնդում են իմ վճռականությունը. Ֆրենկ Փալոնը՝ Բաքվում իր դեմ անցկացված ցույցերի մասին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, որը Բաքվում մասնակցում էր ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP-29 գագաթնաժողովին, բախվել է Ադրբեջանի կառավարության հովանավորած բողոքի ակցիաներին: Ֆրենկ Փալոնի պաշտոնական կայքում այս մասին հաղորդագրություն է հրապարակվել:  Նշվում է, որ բողոքի ակցիաների մասնակիցները հետապնդել են Փալոնին թե՛ գագաթնաժողովի ընթացքում, թե՛ հյուրանոցում: Կոնգրեսմենը խուսափել է ֆիզիկական վնասներից միայն ԱՄՆ Պետդեպարտամենտի միջամտության շնորհիվ։  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արգելել է Փալոնին մասնակցել իր և ԱՄՆ Կոնգրեսի անդամների հանդիպմանը: Չնայած Փալոնը հանդիպում էր խնդրել Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անունից`  նրան հատուկ ցուցակից հեռացրել են։  Նշվում է, որ Փալոնը հետևողականորեն հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության օգտին և դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը և հայերի էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում:  «Վրդովեցնող և շատ խոսուն է, որ նախագահ Ալիևը փորձում է լռեցնել ԱՄՆ Կոնգրեսի անդամներին և խոչընդոտել հայ ժողովրդի համար մարդու իրավունքների և արդարության վերաբերյալ քննադատական քննարկումներին նույնիսկ փակ դռների հետևում։ Ինձ լռեցնելու փորձերը միայն ամրապնդում են իմ վճռականությունը՝ պայքարելու հաշվետվողականության, բարեփոխումների և նրանց արժանապատվության համար, ովքեր տուժել են Ադրբեջանի ճնշող ռեժիմի պատճառով։ Ես շարունակելու եմ պայքարել Բաքվում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակման, Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության և հայկական հողից ադրբեջանական զորքերի դուրսբերման, ինչպես նաև արդար և կայուն խաղաղության համաձայնագրի համար, որը վերջապես հանգստություն կբերի տարածաշրջանին»,- ԱՄՆ Սենատի անդամ Էդ Մարքիի հետ համատեղ ասուլիսում ասել է Փալոնը։   Փալոնը խնդրել է Ներկայացուցիչների պալատի անդամներին, որոնց թույլ են տվել հանդիպել Ալիեւի հետ, բարձրացնել Հայաստանի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի հարցը: «Ես հպարտ էի, որ երկկուսակցական պատվիրակությունը նախագահ Ալիևին ասել է, որ ԱՄՆ կառավարությունն՝ անկախ կուսակցական պատկանելությունից, չի ցանկանում նոր հակամարտություններ տարածաշրջանում, և որ Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունները կարող են լուծվել միայն խաղաղ միջոցներով»,- ասել է Փալոնը։   Սենատոր Էդ Մարքին իր հերթին խորը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը, որն ունի հանածո վառելիքի արտադրությունից չափազանց մեծ կախվածություն և մարդու իրավունքների հետ կապված սարսափելի իրավիճակ, ընտրվել է որպես COP-29 համաժողովը հյուրընկալող երկիր։ «COP-29-ին մասնակցելուց հետո ես կրկին հայտարարում եմ, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է շտկի մարդու իրավունքների խախտումները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական անձանց վրա հարձակումները, ապօրինի ձերբակալություններն ու սպանությունները, խոշտանգումները, ինչպես նաև խոսքի ազատության, հավաքների ազատության խիստ սահմանափակումները:  Ես շարունակելու եմ կոչ անել Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ և ադրբեջանցի քաղբանտարկյալներին, երաշխավորել էթնիկ հայ քաղաքացիական անձանց՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը և բարեխղճորեն բանակցել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ, որը կպաշտպանի տարածաշրջանային խաղաղությունն ու միջազգայնորեն համաձայնեցված սահմանները»,- ասել է Էդ Մարքին։  Նշվում է, որ Փալոնը մնում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և այլ խախտումների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու վառ ջատագովը:  «Ալիևի հետ հանդիպմանը Փալոնի մասնակցությունն արգելելը, նրա դեմ Ադրբեջանի կառավարության կողմից հովանավորված բողոքի ակցիաներն ընդգծում են Ադրբեջանի աճող ագրեսիվ ջանքերը՝ վերահսկելու պատմությունը և խուսափելու միջազգային վերահսկողությունից:  Փալոնը և Մարքին հույս ունեին, որ COP-29-ը կարող էր լինել կառուցողական երկխոսության հնարավորություն՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ Սակայն Ալիևի քաղաքականությունը կրկին խոչընդոտել է այդ ջանքերին՝ ընդգծելով Ադրբեջանի ագրեսիվ մոտեցումը միջազգային համագործակցության նկատմամբ։ Ֆրենկ Փալոնն ԱՄն կոնգրեսական պատվիրակության կազմում Բաքու էր այցելել՝ մասնակցելու COP-29 համաժողովին։ Նա կոնգրեսական պատվիրակության կազմում պետք է հանդիպում ունենար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, սակայն նրան թույլ չէին տվել մասնակցել հանդիպմանը, իսկ նրա հյուրանոցի դիմաց Ադրբեջանի կառավարության կողմից հովանավորվող հասարակական կազմակերպությունները կոնգրեսականի դեմ ցույց էին անցկացրել, ինչի պատճառով Փալոնը ընդհատել էր իր այցը և վերադարձել Միացյալ Նահանգներ։ 
12:34 - 19 նոյեմբերի, 2024
«Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ |armenpress.am|

«Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ |armenpress.am|

armenpress.am: Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը ԱՄՆ ներկայացուցչական պալատ է ներկայացրել «Հայաստանի պաշտպանության ակտ» օրինագիծը, որով առաջարկվում է կասեցնել Ազատությանն աջակցության ակտի 907 բանաձևի չեղարկման լիազորությունը: «Ալիևը խախտեց միջազգային իրավունքը՝ նախորդ տարի Արցախի վրա մահաբեր հարձակման հրաման տալով։ Նա մինչ օրս որևէ լուրջ հետևանքների չի բախվել իր ցեղասպան արշավի համար, որը հանգեցրել է 120 հազար հայերի տեղահանմանն իրենց պատմական հայրենիքից, թեև պարզ էր, որ հարձակումն անխուսափելի է: Վաղուց ժամանակն է, որ Միացյալ Նահանգները միջոցներ ձեռնարկի Ալիևին պատասխանատվության ենթարկելու համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրենկ Փալոնը։   Նա նշել է, որ Ներկայացուցչական պալատ է ներկայացրել Հայկական պաշտպանության ակտը, որը կդադարեցնի անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի հետագա ողջ օգնությունն Ադրբեջանին և ապացույցներ կպահանջի, որ նրանք կարող են հուսալի կողմ լինել խաղաղ բանակցություններում:
12:12 - 10 փետրվարի, 2024
Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար ԱՄՆ-ը պետք է ՀՀ-ին անվտանգության աջակցություն տրամադրի․ Ֆրենկ Փալոն
 |factor.am|

Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար ԱՄՆ-ը պետք է ՀՀ-ին անվտանգության աջակցություն տրամադրի․ Ֆրենկ Փալոն |factor.am|

factor.am: Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար ԱՄՆ-ը պետք է ՀՀ-ին անվտանգության աջակցություն տրամադրի։ Այս մասին հայտարարել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ մեկնաբանելով ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև ձեռքբերված պայմանավորվածությունները։ «Ուրախ եմ տեսնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են համաձայնության գալ 32 հայ գերիների ազատ արձակելու հարցում։ Սա կարևոր առաջընթաց է, սակայն ԱՄՆ-ը պետք է Հայաստանին տրամադրի անվտանգության աջակցություն՝ Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար»,-իր միկրոբլոգում գրել է Փալոնը՝ կիսվելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմամբ։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ ադրբեջանական կողմը ազատ է արձակելու 32 հայ զինծառայողների, հայկական կողմը իր հերթին ազատ կարձակի 2 ադրբեջանցի զինծառայողի։     
12:22 - 08 դեկտեմբերի, 2023
Փալոնն ընդգծել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանին անվտանգության և հումանիտար ոլորտում աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը

Փալոնն ընդգծել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանին անվտանգության և հումանիտար ոլորտում աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը հերթական անգամ ընդգծել է Հայաստանին ԱՄՆ-ի կողմից անվտանգության և մարդասիրական ոլորտում աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը։ Այս մասին կոնգրեսականը հայտարարել է Նյու Ջերսիի Էլբերոն համայնքում գտնվող հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման 35-րդ տարեդարձի միջոցառմանը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին։ «Հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցու 35-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ խոսեցի Արցախ ադրբեջանական ներխուժումից հետո ԱՄՆ-ի կողմից Հայաստանին անվտանգության և մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին: Ալիևի կողմից Հայաստանի հարավի դեմ հնարավոր հարձակումները պահանջում են ԱՄՆ-ի կողմից գործողություն», - գրել է Փալոնը X սոցիալական հարթակում։
13:17 - 06 նոյեմբերի, 2023
ՀՀ-ին ցուցաբերել անվտանգային աջակցություն, կասեցնել Ադրբեջանին օգնությունը. ԱՄՆ կոնգրեսականները դիմել են Բլինքենին
 |armenpress.am|

ՀՀ-ին ցուցաբերել անվտանգային աջակցություն, կասեցնել Ադրբեջանին օգնությունը. ԱՄՆ կոնգրեսականները դիմել են Բլինքենին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ նամակով դիմել են պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերին՝ կոչ անելով անվտանգային աջակցություն ցուցաբերել Հայաստանին, կասեցնել Ադրբեջանի ռազմական օգնությունն ու շարունակել հումանիտար աջակցություն ցուցաբերել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց: Կոնգրեսականները ԼՂ-ի վրա Ադրբեջանի վերջին հարձակման պայմաններում կոչ են անում շարունակել աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանը և կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու ուղղությամբ: «Այս ճգնաժամային պահին ԱՄՆ-ն պետք է համարձակ քայլեր ձեռնարկի՝ օգնելու ժողովրդավարական Հայաստանին պաշտպանվել ապակայունացնող, ավտորիտար ռեժիմներից, ինչպիսիք են Ադրբեջանը և Ռուսաստանը»,-նշել են կոնգրեսականները: Նրանք խրախուսել են շարունակել ԱՄՆ դիվանագիտական ներգրավվածությունը: Հիշեցնելով Գրանադայի հոկտեմբերի 5-ի հանդիպմանը մասնակցությունից Ալիևի հրաժարվելու մասին՝ նրանք ընդգծել են, որ դա ևս մեկ ազդանշան է, որ նա էթնիկ զտումների արշավը չի դադարեցնի: ԱՄՆ կոնգրեսականները նամակում շեշտել են, որ Միացյալ Նահանգները պետք է ձեռնարկի հնարավոր ամենաուժեղ, կոնկրետ գործողությունները՝ ադրբեջանական ագրեսիան զսպելու համար, այդ թվում՝ Ալիևի  և Ադրբեջանի այլ պաշտոնյաների նկատմամբ պետք է պատժամիջոցների կիրառի, կասեցնի Ադրբեջանին ԱՄՆ-ի ողջ ռազմական օգնությունը, անվտանգային հզոր աջակցություն ցուցաբերի Հայաստանին, ներխուժումը կանխելու համար Հայաստանում ստեղծի միջազգային դիտորդական և խաղաղապահ ուժեր: «Մենք չենք կարող խաղաղության հասնել առանց Հայաստանի պաշտպանության համար նվազագույն պայմաններ ստեղծելու»,-շեշտել են կոնգրեսականները: Նրանք ընդգծել են, որ ցանկացած վերջնական խաղաղ կարգավորում պետք է ներառի Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ինքնիշխան տարածքի ուրվագծումը՝ 1975-1976 թվականների խորհրդային հատուկ ռազմական քարտեզների հիման վրա: Կոնգրեսականները նաև ընդգծել են, որ ԱՄՆ-ն պետք է շարունակի լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրել Հայաստանին՝ օգնելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին: Նրանք նաև շեշտել են՝ ԱՄՆ-ն պետք է կոչ անի անվերապահ կերպով ազատ արձակել ԼՂ-ի գերեվարված պաշտոնյաներին և մյուս գերիներին: Նամակը ստորագրել են մեկ տասնյակից ավելի կոնգրեսականներ, նրանց թվում են Ֆրենկ Փալոնը, Ջիմ Կոստան, Բրեդ Շերմանը, Աննա Էշուն և այլք:
12:13 - 06 հոկտեմբերի, 2023
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության արգելքին միտված օրենսդրական նախաձեռնությունը

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության արգելքին միտված օրենսդրական նախաձեռնությունը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դավիթ Վալադաոն միացել են Ներկայացուցիչների պալատի անդամներ Բրեդ Շերմանի և Նիկոլ Մալիոտակիսի նախաձեռնությանը և օրենսդրական մի շարք փոփոխություններ առաջարկել ԱՄՆ 2024թ․ ֆիսկալ տարվա պաշտպանական հատկացումների օրինագծում։ Ներկայացված փոփոխությունները նպատակ են հետապնդում դադարեցնելու Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական  օժանդակությունը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։ Ընդհանուր առմամբ ներկայացված են օրենսդրական փոփոխությունների թվով վեց առաջարկներ, որոնք նախատեսում են Ադրբեջանի ռազմական օժանդակության համար ամերիկյան ֆինանսական միջոցների տրամադրման արգելք, տրամադրված օժանդակության՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների դեմ կիրառման բացառում, ինչպես նաև առանձին գումարային հատկացում պաշտպանության դեպարտամենտին՝ Լաչինի միջանցքի բացմանը և Արցախի ժողովրդի հումանիտար իրավիճակի բարելավմանը նպաստելու համար։ Մեկնաբանելով կոնգրեսական այս նախաձեռնությունը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Արցախի նկատմամբ ադրբեջանական ցեղասպան շրջափակումը դադարեցնելու գործում Բայդեն-Հարիսի վարչակազմի ձախողումն ավելի է ընդգծում կոնգրեսական առաջնորդության և օրենսդրական խիստ վերահսկողության անհրաժեշտությունը։ Մենք ողջունում ենք օրենսդրական առաջարկներից յուրաքանչյուրը, աշխատում ենք Կոնգրեսի դաշնակիցների և կոալիցիոն գործընկերների լայն շրջանակի հետ, որպեսզի դրանք օրենքի ուժ ստանան»: Ներկայումս օրենսդրական փոփոխությունների առաջարկները քննարկման փուլում են Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովում, ինչից հետո պետք է քննարկվեն լիագումար նիստում։  
12:38 - 01 սեպտեմբերի, 2023
ԱՄՆ-ն պետք է թույլ չտա, որ Ադրբեջանը ռազմատենչ վարքագիծ դրսևորի և թելադրի վերջնական համաձայնագրի պայմանները․ կոնգրեսական Փալոն
 |armenpress.am|

ԱՄՆ-ն պետք է թույլ չտա, որ Ադրբեջանը ռազմատենչ վարքագիծ դրսևորի և թելադրի վերջնական համաձայնագրի պայմանները․ կոնգրեսական Փալոն |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանն ակնհայտորեն կանխամտածված քայլեր է ձեռնարկում Արցախից բնիկ հայ ազգաբնակչությանը հեռացնելու և նախնիների ժողովրդավար երկրում ազատ ու արժանապատիվ ապրելու հնարավորությունից զրկելու համար։ Դա, ըստ էության, զտումների հստակ նշան է, ինչը չպետք է անտեսվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում «Պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» խորագրով լսումների ժամանակ: Կոնգրեսական Փալոնը, ով լսումների ժամանակ ներկայացրել է իր դիտարկումներն ու առաջարկությունները, նախևառաջ ընդգծել է Ադրբեջանի ցեղասպանական մտադրությունն՝ Արցախի ժողովրդի դեմ շարունակվող ագրեսիայի և շրջափակման պայմաններում: Փալոնի դիտարկմամբ՝ Ադրբեջանի նախագահը մի կողմից քննարկում է արցախյան հիմնահարցը, բայց մյուս կողմից տեղահանում է արցախահայերին՝ չփորձելով անգամ թաքցնել շարունակաբար հայկական տարածք մահաբեր ներխուժումներ իրականացնելու նկրտումները: «Արդեն ժամանակն է, որ Միացյալ Նահանգները սկսի ավելի լավ ու արդյունավետ կիրառել իր տրամադրության տակ գտնվող դիվանագիտական ​​գործիքները, ներառյալ պատժամիջոցները, որպեսզի վերջ տա այս ճգնաժամին»,- ասել է Փալոնը։ Անդրադառնալով տեղեկություններին, որ մյուս շաբաթ Վաշինգտոնում շարունակվելու են բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, կոնգրեսական Փալոնը կոչ է արել ԱՄՆ վարչակազմին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ կանխելու Ադրբեջանի ռազմատենչ վարքագիծը, որով վերջինս փորձում է թելադրել վերջնական համաձայնագրի պայմանները: Դա, ըստ կոնգրեսականի, չի հանգեցնի տարածաշրջանում արդար և տևական խաղաղության։
17:59 - 22 հունիսի, 2023
Պետդեպն ու մեր դաշնակիցները պետք է ապահովեն, որ Ալիևը հետևի Հաագայի դատարանի վճռին, ապաշրջափակի Լաչինի միջանցքը. կոնգրեսական Փալոն
 |tert.am|

Պետդեպն ու մեր դաշնակիցները պետք է ապահովեն, որ Ալիևը հետևի Հաագայի դատարանի վճռին, ապաշրջափակի Լաչինի միջանցքը. կոնգրեսական Փալոն |tert.am|

tert.am: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնն անդրադարձել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում Հաագայի դատարանի երեկվա վճռին, ըստ որի՝ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։«Արդարադատության միջազգային դատարանի վճիռը հաստատում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը հակասում է միջազգային իրավունքին և անհապաղ պետք է դադարեցվի: Պետքարտուղարությունն ու մեր դաշնակիցները պետք է ապահովեն, որ Ալիևը հետևի  վճռին, թույլ տա մարդկանց ու բեռների ազատ տեղաշարժը դեպի Արցախ ու Արցախից դուրս», - գրել է է քաղաքական գործիչը թվիթերյան միկրոբլոգում: Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։   Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ: Ադրբեջանը պահանջում էր միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
13:50 - 23 փետրվարի, 2023
ԱՄՆ դաշնային ծախսերի օրինագծով Հայաստանին ու Արցախին նախատեսվող աջակցությունը կօգնի ամրապնդել տնտեսական զարգացումը. Փալոն

ԱՄՆ դաշնային ծախսերի օրինագծով Հայաստանին ու Արցախին նախատեսվող աջակցությունը կօգնի ամրապնդել տնտեսական զարգացումը. Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ դաշնային ծախսերի օրինագծին, որով նախատեսվում է նաև տնտեսական աջակցություն Հայաստանին ու Արցախին: Նա մասնավորապես գրել է. «Ուրախ եմ, որ դաշնային ծախսերի օրինագիծը ներառում է աննախադեպ 60 միլիոն դոլար տնտեսական օգնություն Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախում ականազերծման աշխատանքների համար։ Սա կօգնի Հայաստանին ամրապնդել իր տնտեսական զարգացումը, էներգետիկ անկախությունը և օրենքի գերակայությունը»: Կոնգրեսականները հայտարարել են, որ 2023 ֆինանսական տարվա ծախսերի մասին օրինագծում Արցախում ականազերծման գործողությունների համար ընդգրկվել է աննախադեպ 60 միլիոն դոլարի տնտեսական օգնություն Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախին։
11:11 - 24 դեկտեմբերի, 2022
Ֆրենկ Փալոնը և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները խստորեն դատապարտել են ադրբեջանական ուժերի կողմից ռազմական գործողությունների սրումը Հայաստանի հարավում 

Ֆրենկ Փալոնը և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները խստորեն դատապարտել են ադրբեջանական ուժերի կողմից ռազմական գործողությունների սրումը Հայաստանի հարավում 

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը  Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահների հետ հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով ադրբեջանական ուժերի կողմից ռազմական գործողությունների սրումը Հայաստանի հարավում:  «Նախագահ Ալիևը նույն մահացու հարձակումներն է իրականացնում ինքնիշխան Հայաստանի տարածքի վրա՝ արդարացում փնտրելով 2020 թվականի ԼՂ  պատերազմից ի վեր՝ իր շարունակական թշնամանքի և հարձակումների համար և ստիպելով Հայաստանին տեղի տալ իր տարածքային անհիմն պահանջներին։ Համաշխարհային առաջնորդները չպետք է ձեռքերը ծալած նստեն և կեղծ երկիմաստ հայտարարություններ անեն երկու կողմերի միջև։ Այս հակամարտությունում կա միայն մեկ ագրեսոր, որին պետք է կանգնեցնել։ Մենք հորդորում ենք Բայդենի վարչակազմին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանի ագրեսիան և վերջապես պատասխանատվության ենթարկելու Ալիևին իր ապակայունացնող գործողությունների համար»,- ասվում է հայտարարության մեջ:
11:36 - 14 սեպտեմբերի, 2022