ԵԱՏՄ ստեղծման նպատակներից մեկն արդյունավետ ներքին շուկայի ձևավորումն է․ Բելառուսի վարչապետ |tert.am|
10:53 - 30 ապրիլի, 2019

ԵԱՏՄ ստեղծման նպատակներից մեկն արդյունավետ ներքին շուկայի ձևավորումն է․ Բելառուսի վարչապետ |tert.am|

tert.am: ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները կառուցողական էին։ Այս մասին Երևանում ընթացող ԵԱՏՄ միջկառավարման խորհրդի նիստում հայտարարեց Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը՝ խոսելով նեղ կազմով հանդիպման մասին։

«ԵԱՏՄ ստեղծման 5 տարիների ընթացքում կարևոր է գնահատել կատարած աշխատանքը։ Այս ընթացքում քիչ բան չի արվել, ընդունվել են նորմատիվ ակտեր, կառավարման ու կոորդինացման խումբ է ձևավորվել, կատարվել է անդամ 5 պետությունների հետ երրորդ երկրների տնտեսական հարաբերությունների ամրապնդման աշխատանք։ Բայց չի կարելի մոռանալ դեռևս չլուծված խնդիրների մասին։ ԵԱՏՄ ստեղծման առանցքային նպատակներից մեկը արդյունավետ ներքին շուկայի ձևավորումն էր։ Այս ճանապարհային մեզ սպասվում են բարդ խնդիրներ»,- ասաց Սերգեյ Ռումասը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել