factor.am: Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է պարտադիր ատեստավորման համակարգ ներդնել կառույցում։ Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
ԱԱԾ-ն հիմնավորում է, որ ատեստավորումն անցած ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար, ինչը կխթանի ԱԱԾ-ում ծառայության անցնելու գրավչությունը և կկանխի կադրերի արտահոսքը։
«Հաշվի առնելով ներկայիս անվտանգային լուրջ մարտահրավերները, այդ թվում՝ այն հանգամանքը, որ ԱԱԾ սահմանապահ զորքերը փուլային տարբերակով պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը՝ հրամայական է Ազգային անվտանգության ծառայությունը համալրել որակյալ և բանիմաց կադրերով՝ գրավիչ դարձնելով ծառայությունն ազգային անվտանգության մարմիններում ընդհանրապես»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Նախագծի՝ օրենքի ուժ ստանալու դեպքում ատեստավորումն իրականացվելու է պարտադիրության սկզբունքով։ «Այն ծառայողներին, որոնց համար ատեստավորման արդյունքներով հաշվարկվել է հավելավճար, այն կվճարվի 3 տարի ժամկետով, իսկ հավելավճարի վճարումը շարունակվելու համար՝ ծառայողը ստիպված կլինի անցնել նոր ատեստավորում»,- նշված է նախագծում։
Շարունակությունը՝ factor.am-ում
comment.count (0)