Ուկրաինան այս տարի կսկսի ԵՄ լիիրավ անդամ դառնալու բանակցությունները
 |hetq.am|
16:53 - 03 հունվարի, 2023

Ուկրաինան այս տարի կսկսի ԵՄ լիիրավ անդամ դառնալու բանակցությունները |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովի ակնկալվող արդյունքները, որը կկայանա փետրվարի 3-ին, Կիևում։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը։

Կողմերը նաև քննարկել են Եվրամիությունում Ուկրաինայի անդամակցության հեռանկարները։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ընդգծել է առաջընթացը, որն ունի Ուկրաինան ԵՄ-ին անդամակցության յոթ հանձնարարականի իրագործման ընթացքում։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ արդեն այս տարի Ուկրաինան նախատեսում է սկսել բանակցություններ, որ թեկնածուի կարգավիճակից անցում կատարի Եվրամիության լիիրավ անդամի։

Դեկտեմբերի 28-ին Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ եկել է ժամանակ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների մեկնարկի։ Ուկրաինան Եվրամիության անդամակցության հայտ էր ներկայացրել նախորդ տարվա փետրվարի 28-ին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Հունիսի 23-ին այդ երկիրը ստացել էր ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել