Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը կմասնակցի 2022 թվականի դեկտեմբերի 31-ին վախճանված Հռոմի պատվավոր պապ երջանկահիշատակ Բենեդիկտոս 16-րդի հուղարկավորությանը։
Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, պատվիրակության կազմում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Կենտրոնական Եվրոպայի ու Շվեդիայի հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը։
comment.count (0)