Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապը կոչ է արել ռազմագերիների ազատման անհրաժեշտության մասին: Այս մասին տեղեկանում ենք Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից։
Սուրբ Աթոռում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ հունվարի 9-ին տարեկան հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ՀՀ դեսպանը, Նորին Սրբություն Ֆրանցիսկոսն իր ելույթում, անդրադառնալով տարբեր տարածաշրջաններում շարունակվող հակամարտություններին, նշել է․
«Մասնավորապես մտածում եմ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Կոչ եմ անում կողմերին՝ հարգել հրադադարը, և վերահաստատում, որ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց ազատումը կարևոր քայլ կհանդիսանա շատ ցանկալի խաղաղության համաձայնագրի համար»։
comment.count (0)