Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտերով
15:03 - 12 հունվարի, 2023

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտերով

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Նախագծի զեկուցող, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց՝ Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների կառուցումը արտաքին քաղաքական առաջնահերթություններից է․ «Հանուն արդարության, գործնականում ևս ամենաբարձր մակարդակով պարբերաբար տեղի են ունենում շփումներ, ինտենսիվ կապեր կան բոլոր գերատեսչությունների միջև, Վրաաստանը նաև մեր քաղաքացիների համար գործնական և հանգսստի նպատակով այցելութունների սիրված վայրերից է։ 2019 թ․-ին 1 միլիոն 365 000 քաղաքացի է այցելել Վրաստան։ Համավարակի ընթացքում դա հետընթաց է արձանագրել։ Կարծում ենք, որ առաջիկայում այս դինամիկան կվերականգնվի»։ 

Արարատ Միրզոսյանը մանրամասնեց, որ Հայաստանի և Վրաստանի միջև գործում է միմյանց քաղաքացիների առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ, որը սահմանվում է ՀՀ և Վրաստանի Հանրապետության քաղաքացիների՝ իրենց տարածքներով առանց վիզաների ռեժիմի տեղաշարժի մասին 1993 թ․-ին կնքված համաձայնագրով։ Ըստ ԱԳ նախարարի՝ 2020 թ․-ին ՀՀ և Վրաստանի վարչապետների կողմից ստորագրվել է Մտադրությունների հուշագիր Հայաստանի կառավարության և Վրաստանի կառավարության միջև քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին, և կողմերը հայտնել են իրենց մտադրությունը՝ նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ, աշխատանքներ են տարվել։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագծի քննարկման ընթացքում ասաց՝ նախագծի ընդունման դեպքում Վրաստանի և Հայաստանի քաղաքացիները սահմանը հատելիս կարող են ունենալ միայն նույնականացման քարտ և անձնագրի կարիք չի լինի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել