«Ազգային Ժողովրդական Բևեռ»-ը Գյումրիում իրականացրեց բողոքի հավաք
15:58 - 15 հունվարի, 2023

«Ազգային Ժողովրդական Բևեռ»-ը Գյումրիում իրականացրեց բողոքի հավաք

Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից  մեկնարկեց «Ազգային Ժողովրդական Բևեռ»-ի «Շրջափակում հանուն ապաշրջափակման» ակցիան։

Մասնակիցները կրում են հակառուսական և Արցախին աջակցելու մասին կոչերով ցուցապաստառներ։ Ակցիայի մասնակցիները ռուսական կողմից պահանջում են հեռանալ Արցախի տարածքից։

Ցուցարարները  երթով շարժվեցին դեպի ռուսական 102-րդ ռազմաբազա, որը շրջափակված էր ոստիկանական հատուկ ուժերի կողմից: 
 
Ելույթներից հետո ակցիայի մասնակիցները ավտոերթով շարժվեցին դեպի քաղաքի կենտրոն և իրականացրին քայլերթ քաղաքի փողոցներում։ 
 
Նման ակցիա «Բևեռ»-ն անցկացրեց նաև հունվարի 8 -ին՝ փորձելով փակել Գյումրիում դեպի ռազմաբազա տանող հատվածը՝  Մայր Հայաստան հուշահամալիրի մոտակայքում, սակայն ոստիկանության աշխատակիցները ցուցարարներին՝   բերման ենթարկեցին հավաքների մասին օրենքը խախտելու և ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու հիմքով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել