Ալեն Սիմոնյանը որպես տուժող հարցաքննվում է Լևոն Երանոսյանի գործով  |factor.am|
11:22 - 16 հունվարի, 2023

Ալեն Սիմոնյանը որպես տուժող հարցաքննվում է Լևոն Երանոսյանի գործով |factor.am|

factor.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատարանում է․ նա որպես տուժող հարցաքննվում է նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով։

Սիմոնյանը 2018 թվականի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում հատուկ միջոցների կիրառման հետևանքով վնասվածք էր ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: Հետագայում հարուցված քրեական գործի շրջանակներում Սիմոնյանը տուժող էր ճանաչվել։

Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Մանրամասները և տեսանյութը` factor.am-ում։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել