Բոսֆորի նեղուցը փակ է նավերի երթևեկության համար |1lurer.am|
14:06 - 16 հունվարի, 2023

Բոսֆորի նեղուցը փակ է նավերի երթևեկության համար |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայից Ստամբուլ ուղևորվող 142 մետրանոց բեռնանավը գիշերը Բոսֆորի նեղուցն անցնելիս կորցրել է ղեկային կառավարումը և հայտնվել է ծանծաղուտում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը:

Ստամբուլի  առափնյա ոստիկանության վարչությունը հայտնել է, որ նավը ծանծաղուտից դուրս բերելու համար փրկարար նավերն իրականացնում են համապատասխան գործողություններ:

Տեղեկացվել է նաև, որ մինչև աշխատանքների ավարտը Բոսֆորի նեղուցը փակ կլինի նավերի երթևեկության համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել