civilnet.am: Մարտի 2-ի նիստում Ազգային ժողովը Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրեց ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանին։
107 պատգամավորից ընտրությանը մասնակցել է 70-ը։ Բոլորն էլ կողմ են քվեարկել Ջանջուղազյանի թեկնածությանը։
Ատոմ Ջանջուղազյանը սովորել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում, տեխնիկական գիտությունների թեկնածու է: 2018-2021 թթ․ Ատոմ Ջանջուղազյանը զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը։
Հաշվեքննիչ պալատի նախկին նախագահ Լևոն Յոլյանը 2022-ի հունվարի 19-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։
comment.count (0)