Վարույթը նախաձեռվել է ապօրինի ձեռք բերված ձայնագրության հիման վրա․ կալանավորված ՀՅԴ-ականի փաստաբան |news.am|
13:26 - 17 հունվարի, 2023

Վարույթը նախաձեռվել է ապօրինի ձեռք բերված ձայնագրության հիման վրա․ կալանավորված ՀՅԴ-ականի փաստաբան |news.am|

news.am: Բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով անձանց մասնակցելու հարկադրելու վերաբերյալ վարույթի շրջանակներում դաշնակցական Գառնիկ Մանուկյանին կալանավորման որոշման դեմ բողոք կներկայացվի։ Այս մասին ասաց փաստաբան Վահե Զոհրաբյանը։

«Գործն ամբողջությամբ նախաձեռնվել է ապօրինի կարգով արված ձայնագրության հիման վրա։ Ձայնագրությունը բոլոր տեսակի գործերի համար չէ, որ կարող է հիմք հանդիսանալ գործերի համար։ Ձայնագրություն պետք է կատարվի այն դեպքում, եթե անձը կասկածվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, իսկ թե նախկին, թե ներկայիս քրեական օրենսգրքերով Գառնիկ Մանուկյանին մեղսագրվող արարքը միջին ծանրության է։ Սա մասնավոր և ընտանեկան անձեռմխելիության իրավունքի կոպտագույն խախտում է համարվում»,- նշեց նա։

Զոհրաբյանը նշեց նաև, որ որևէ կերպ չի նույնականացվել Գառնիկ Մանուկյանը, չի ապացուցվել, որ նա մասնակից է ձայնագրությանը։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Քննչական կոմիտեն մանրամասներ էր հայտնել ՀՀ-ում գործող կուսակցություններից մեկի հավաքին մասնակցելու նպատակով առերևույթ անձանց նյութապես շահագրգռելու դեպքի նախաքննության ընթացքից։

Ավելի մանրամասն՝ news.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել