Շատ բան ենք տեսել, որի մասին չենք ցանկացել բարձրաձայնել․ ընդդիմադիրներն այցելել են առաջնագիծ

 |factor.am|
18:17 - 17 հունվարի, 2023

Շատ բան ենք տեսել, որի մասին չենք ցանկացել բարձրաձայնել․ ընդդիմադիրներն այցելել են առաջնագիծ |factor.am|

factor.am: ՀՀ Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է։

«Աչքովս ընկավ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի արած մի հայտարարություն, թե դիրքերը որակապես փոխվել են ու նաև տվել ենք հնարավորություն ընդդիմադի գործընկերներին հնարավորություն տեսնելու և առնչվելու, բայց տեսնելուց հետո էլ իրենք շատ սակավախոս են ու ասում են, որ Նոր Տարվա նախօրյակին ընդդիմադիր պատգամավորները եղել են առաջնագծում»,- այս մասին ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ Ամանորից առաջ իրենց խմբակցության պատգամավորներն առաջնագիծ են գնացել, որտեղ շատ բան են տեսել, ինչի համար էլ քչախոս են․ «Ամանորից առաջ, այո, առաջնագծում ենք եղել` Տավուշից մինչև Կապան։ Շատ բան ենք տեսել, դրա համար էլ քչախոս ենք։ Աչքերում կրակով զինվորների ենք տեսել, ինչպես նաև, հրամանատարի, որը, ցավոք, նոր դիրք էր կառուցում։ Տեսել ենք դժվար քայլող, բայց ազատամարտիկի ոգին պահող կամավորի։ Սակայն նաև տեսել ենք շատ բան, որի մասին չենք ցանկացել բարձրաձայնել»։ Նրա խոսքով` ոչ թե լավ բան ասելու մեջ են քչախոս, այլ սիրում են սեփական երկիրը․ «ոչ թե այսօրվա իշխանության մեջ հայտնված շատերի պես, երբ ընդդիմադիր եղած ժամանակ ամեն զոհը երկիր խառնելու, բանակին հեղինակազրկելու միջոց էին դարձրել»։ Մանուկյանը հավելեց, որ պաշտպանության նախարարին գրավոր ներկայացնելու են այն ամենը, ինչ տեսել են․ «Պաշտպանության նախարարին հատիկ-հատիկ գրած ենք ուղղարկելու այն խայտառակությունը, Կապանում նախկին հրամանատարի չարածից, բազմաթիվ թերությունների, որի ականատեսն ենք»։

«Քոչարյան Անդրանիկը թող հետևի, որ հունվար 28-ին հայոց Զինված ուժերի կազմավորման օրը նշեն, ոչ թե  ինչպես արեցին անցած տարի, երբ բանակի կազմավորման 30-ամյակը կորոնայով պայմանավորված լղոզեցին, մի լավ խոսք էլ չասեցին»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ factor.am-ում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել