Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամը
18:40 - 18 հունվարի, 2023

Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամը

Հունվարի 18-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ, հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից:

Քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամն ու դրա բազմոլորտ հետևանքները: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրադրության շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել