ՊՆ-ն հրդեհի դեպքից հետո հայտնում է, որ իտալական մոդուլային զորանոցներ են ձեռք բերվել դեռևս ամիսներ առաջ
09:46 - 20 հունվարի, 2023

ՊՆ-ն հրդեհի դեպքից հետո հայտնում է, որ իտալական մոդուլային զորանոցներ են ձեռք բերվել դեռևս ամիսներ առաջ

Զորամասի ինժեներասակրավորային կացարանը, որում տեղակայված են եղել զինծառայողները, եղել է ժամանակավոր ։ Այս մասին «Լուրեր»-ին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Նրա խոսքով զինվորներն այդտեղ էին տեղակայվել մինչև ժամանակակից չափորոշիչներին համաձայն մշտական տեղակայման վայրի առկայությանը։

«Դեռևս ամիսներ առաջ ՊՆ-ն ձեռք է բերել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ որոնց առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Այս պահին իրականացվում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի հատկացման աշխատանքներ, որից հետո կմոնտաժվեն»,- նշել է ՊՆ խոսնակը։

Իտալական մոդուլային զորանոցները նախատեսված են լինելու նաև մյուս ստորաբաժանումների համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել