ԵՄ-ն կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը՝ չնայած բարդ բանավեճերին. Շառլ Միշել |armenpress.am|
12:29 - 20 հունվարի, 2023

ԵՄ-ն կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը՝ չնայած բարդ բանավեճերին. Շառլ Միշել |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությունը կշարունակի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթներ մշակել՝ չնայած այն հանգամանքին, որ դաշինքում այս թեմայի շուրջ քննարկումները գնալով ավելի ու ավելի են բարդանում:

Այդ մասին տեղեկացնում Է Bloomberg գործակալությունը։ «Պատժամիջոցների շուրջ յուրաքանչյուր բանավեճ շատ ավելի բարդ է, քան նախորդը: Մենք լավ քննարկումներ ունենք նախագահ Զելենսկիի հետ, և ես իմ գործընկերներին կտեղեկացնեմ, թե որոնք են Ուկրաինայի առաջարկները, և մենք կխորհրդակցենք։ Վստահ եմ, որ մենք կկարողանանք ուժեղացնել ճնշումը Կրեմլի վրա», - ասել է Շառլ Միշելը Կիև կատարած ուղևորության ժամանակ:

Bloomberg-ը նշում է, որ Միշելը չհայտարարված այց է կատարել Կիև՝ Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին օգնելու համար. գագաթնաժողովը պլանավորված Է փետրվարի 3-ին։ «Վստահ եմ, որ սա առիթ և հզոր ազդանշան կլինի այն մասին, որ մենք միասին ենք: Մենք նաև կորոշենք, թե որոնք են հաջորդ քայլերը, որոնք են ընդհանուր նպատակները», - նշել Է Եվրոպական խորհրդի ղեկավարը՝ հավելելով, որ, ընդհանուր առմամբ, պատժամիջոցները պետք է խստացվեն, «ավելի շատ երկրներ պետք է ներգրավվեն՝ դիմակայելու Ռուսաստանին»:

Շառլ Միշելի կարծիքով՝ ԵՄ երկրներն ավելի շատ տանկեր պետք է տրամադրեն Ուկրաինային: Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ հասկանում է, թե ինչու է այդ որոշումը բարդ Գերմանիայի համար: Օրեր առաջ արձագանքելով Բրիտանիայի կողմից Ուկրաինային Challenger 2 տանկեր մատակարարելու  որոշմանը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ այդ տանկերը ,այրվում են և կայրվեն այնպես, ինչպես մյուսները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել