Զելենսկին խնդրել է Ուկրաինային F-16 կործանիչներ փոխանցել |factor.am|
17:30 - 20 հունվարի, 2023

Զելենսկին խնդրել է Ուկրաինային F-16 կործանիչներ փոխանցել |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով «Ռամշտեյն» ավիաբազայում Կիևի դաշնակիցների հանդիպման ժամանակ, հայտարարել է՝ ակնկալում է, որ այդ ձևաչափով հաջորդ նիստը կմնա պատմության մեջ՝ Ուկրաինային F-16 կործանիչներ և մեծ հեռահարության հրթիռներ տրամադրելու որոշումների շնորհիվ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Զելենսկու խոսքով՝ դաշնակիցներն ի վիճակի են «երաշխավորել հրետանի և ինքնաթիռներ, որոնք կոչնչացնեն ահաբեկչությունը»։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն էլ կոչ է արել մասնակիցներին աջակցել Ուկրաինային ռազմական օգնությամբ՝ նշելով, որ Ռուսաստանի զինամթերքը սպառվում է և այն նշանակալի մարտական կորուստներ ունի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել