Սուրեն Պապիկյանը  տեսակցել է հրդեհի հետևանքով վիրավորված զինծառայողներին
17:44 - 21 հունվարի, 2023

Սուրեն Պապիկյանը տեսակցել է հրդեհի հետևանքով վիրավորված զինծառայողներին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն՝ հունվարի 19-ին հրդեհի հետևանքով տարբեր աստիճանների այրվածքներ ստացած զինծառայողներին տեսակցելու նպատակով: Այս մասին Պապիկյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Բուժանձնակազմը մանրամասներ է ներկայացրել զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ: Զրուցելով զինծառայողների հետ, նրանց մաղթել եմ շուտափույթ ապաքինում»,-գրել է նա։
 
Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել