Այս պահին Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների պայմաններ գոյություն չունեն․ Պեսկով
 |azatutyun.am|
14:57 - 23 հունվարի, 2023

Այս պահին Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների պայմաններ գոյություն չունեն․ Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: «Այս պահին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար պայմաններ գոյություն չունեն՝ ոչ դե-ֆակտո և ոչ էլ դե-յուրե», -այսօր պատասխանելով ռուսաստանցի լրագրողների հարցերին՝ հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Մենք լսում ենք Կրեմլից հնչող հայտարարությունները, գիտենք նաև այն իրավական հիմնավորումների մասին, որոնք ներկայացնում է ուկրաինական վարչակազմը՝ բացատրելով բանակցությունների անհնարինությունը։ Այդ իսկ պատճառով այժմ կարելի է փաստացի ընդունել՝ բանակցությունների համար որևէ պայման գոյություն չունի», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել