Շիրակի մարզպետ է նշանակվել «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ–ի տնօրեն Մուշեղ Մուրադյանը
12:30 - 26 հունվարի, 2023

Շիրակի մարզպետ է նշանակվել «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ–ի տնօրեն Մուշեղ Մուրադյանը

Մուշեղ Մուրադյանը նշանակվել է Շիրակի մարզպետ։ Նիկոլ Փաշինյանը այսօրվա կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց Շիրակի նորանշանակ մարզպետին և նշեց, որ Մուշեղ Մուրադյանը երկար տարիներ զբաղեցրել է Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժնի պետի պաշտոնը, ներկա պահին «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ–ի տնօրենն է։

Հիշեցնենք՝ Նազելի Բաղդասարյանը երեկ հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարականի իր դիմումը։

Նազելի Բաղդասարյանը Շիրակի մարզպետ էր նշանակվել 2021-ի նոյեմբերի 8-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել