Գոհունակությամբ փաստում ենք ՀՀ զինված ուժերի հետ մեր խորացող փոխգործակցությունը․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
12:22 - 28 հունվարի, 2023

Գոհունակությամբ փաստում ենք ՀՀ զինված ուժերի հետ մեր խորացող փոխգործակցությունը․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Բանակի օրվա կապակցությամբ մենք մեր երախտիքն ենք հայտնում հանուն հայրենիքի պաշտպանության ծառայած Հայաստանի բոլոր քաղաքացիներին և գոհունակությամբ փաստում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ մեր խորացող փոխգործակցությունը։ Նման հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

«Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանության համար։

Փառք ու պատիվ ծառայության ընթացքում վիրավորվածներին։

Փառք ու պատիվ զինծառայող կանանց և տղամարդկանց ընտանիքներին»,- նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել