Վտանգավոր է իշխանության թեզը, որ Լաչինի միջանցքը բացելու պատասխանատուն ռուսական կողմն է․ Մանուկյան
 |factor.am|
16:38 - 01 փետրվարի, 2023

Վտանգավոր է իշխանության թեզը, որ Լաչինի միջանցքը բացելու պատասխանատուն ռուսական կողմն է․ Մանուկյան |factor.am|

factor.am: ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ փետրվարի 3-ի կանցկացվեն խորհրդարանական լսումներ` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ։

Լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ որպես շրջանառվող փաստաթուղթ հիմք է ընդունվել հայտարարության այն տեքստը, որը Լաչինի միջանցքի փակելուց անմիջապես հետո ընդդիմությունը ԱԺ-ում դրեց շրջանառության մեջ։ «Բայց ինչպես շատ հաճախ է պտահում, իշխող խմբակցությունը դեմ քվեարկեց, իր տարբերակն առաջարկեց, որը, մեր գնահատմամբ, սարսափելի անատամ տարբերակ էր: Հիմա լսումների հիմքում դրվել է մեր այդ հայտարարության նախագիծը»,- նշեց պատգամավորը: Հարցին, թե իշխանությունից ինչ-որ մարդիկ հրավիրվա՞ծ են այդ լսումներին, Գեղամ Մանուկյանը պատասխանեց, որ ըստ կանոնակարգի, խորհրդարանական լսումները բաց են ԱԺ բոլոր պատգամավորների համար, պետք է ակնկալել իշխող խմբակցության պատգամավորների ներկայությունը, քանի որ օրախնդիր հարց է։

«Պաշտոնապես ԱԺ ղեկավարությանը փոխանցվել է, որ ցանկալի է Սուրեն Պապիկյանի ներկայությունը որպես նաև հարակից զեկուցող, քանի որ խոսքը օրախնդրի հարցին է վերաբերում։ Մեզ համար շատ կարևոր է հարցի քննարկումը, ոչ թե հարցը լոկ արծարածելը։ Դրա համար նույնիսկ պատրաստակամություն ենք հայտնել, եթե անհրաժեշտություն լինի, քանի որ կան անվտանգային տարրեր, թեկուզ փակ նիստում լինի այդ քննարկումը»,- նշեց Մանուկյանը։

Շարունակությունը՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել