Փարիզը մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ և կոչ է անում բացել այն. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ
 |1lurer.am|
17:40 - 04 փետրվարի, 2023

Փարիզը մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ և կոչ է անում բացել այն. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիան մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ և կոչ է անում բացել այն՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ թույլ չտալու համար։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Անն Կլեր Լեժանդրը RTVI-ի հետ հարցազրույցում։

«Այսօր մենք չափազանց մտահոգված ենք Լաչինի միջանցքի փակմամբ և մշտապես պահանջում ենք, որ այն բացվի՝ բնակչությանը պարենային և հումանիտար օգնություն հասցնելու համար: Լեռնային Ղարաբաղում լուրջ հումանիտար ճգնաժամի առաջացման իրական վտանգ կա»,- նշել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը, հավելել՝ Փարիզը կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսմանը:

Դիվանագետը նշել է, որ Ֆրանսիան աջակցում է եվրոպական միջնորդական ջանքերին, հիշեցրել, որ նախորդ տարի Պրահայում կայացած գագաթնաժողովը հրավիրվել էր նախագահ Էմանուել Մակրոնի շնորհիվ:

«Այդ շրջանակում է որոշվել Եվրամիության առաքելությունը Հայաստանի կողմից ուղարկել սահման՝ լարվածությունը նվազեցնելու և նրա սահմանների պահպանումն ապահովելու նպատակով»,- ասել է Լեժանդրը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել