Անահիտ Ավանեսյանը՝ կացարանում բռնկված հրդեհի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին
 |1lurer.am|
13:56 - 09 փետրվարի, 2023

Անահիտ Ավանեսյանը՝ կացարանում բռնկված հրդեհի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունից հետո՝ ճեպազրույցի ընթացքում, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակին:

«Նորմալ առողջական վիճակում են: Բուժման պրոցեսը բարեհաջող է ընթանում: Արդեն նշել եմ, որ լավացման պրոցեսը բավականին երկար է: Մի քանի էտապներով պետք է իրականացվեն վիրահատական, հետո՝ կոսմետիկ վիրահատական միջոցառումներ»,- ասաց Ավանեսյանը:

Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել