Տեղի ունեցավ «Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը» գրքի շնորհանդեսը

12:13 - 09 փետրվարի, 2023

Փետրվարի 7-ին տեղի ունեցավ քաղաքագիտության դոկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Հրաչյա Արզումանյանի «Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը» գրքի շնորհանդեսը:

Գիրքը նվիրված է 21-րդ դարում ձեւավորված աշխարհաքաղաքական միջավայրում պաշտպանության ու անվտանգության հարցերին։ Գրքում վերլուծվում են մի շարք երկրների պաշտպանական և անվտանգային համակարգերը, որոնք հաջողված են համարվում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված աշխարհակարգում, այնուհետեւ հիմնավորվում համապարփակ պաշտպանության ու անվտանգության համակարգի մշակման եւ Հայաստանում ներդրման անհրաժեշտությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել