Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին
17:49 - 10 փետրվարի, 2023

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին

Փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին` Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր գործունեության ընթացքում պաշտպանության բնագավառում հայ-հնդկական համագործակցության զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար:
 
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարարին համագործակցության համար և վստահություն հայտնել, որ այն կշարունակի զարգանալ:
ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին մաղթել է հաջողություն և նորանոր ձեռքբերումներ հետագա գործունեության ընթացքում:

 
 
 
 
 
 
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել