Ուկրաինացի պատգամավորի մուտքը Հայաստան արգելվել է․ արգելքը ՌԴ պահանջով է |24news.am|
11:10 - 01 մայիսի, 2019

Ուկրաինացի պատգամավորի մուտքը Հայաստան արգելվել է․ արգելքը ՌԴ պահանջով է |24news.am|

24news.am: Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Մուստաֆա Նայեմն ֆեյսբուքյան էջում գրառում է արել Զվարթնոց օդանավակայանում սահմանի հատման ժամանակ միջադեպի վերաբերյալ: Նայեմը պատմել է, որ սահմանին ներկայացրել է անձնագիրը, սակայն երկար ստուգումից հետո սահմանապահները հայտնել են, որ տվյալների բազայում «մուտքի արգելքի» նշում կա:

Միգրացիոն ծառայության աշխատակիցները նրան բացատրել են, որ արգելքը երրորդ երկրի՝ Ռուսաստանի Դաշնության պահանջով է, իսկ ավելի կոնկրետ արգելքը դրվել է ՌԴ պատժամիջոցների ցուցակի ու Հայաստանի սահմանապահ ծառայության բազայի ներդաշնակեցման շրջանակում:

Ուկրաինայի դեսպանի միջամտությունից հետո Նայեմին թույլ են տվել մուտք գործել Հայաստան, իսկ Ուկրաինայի հյուպատոսական ծառայությունը խորհուրդ է տվել տեղաշարժի մասին տեղյակ պահել դեսպանատանը և այցի ավարտին օդանավակայան մեկնել դեսպանի կամ հյուպատոսի ուղեկցությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել