Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունները կանցկացվեն Ղրղզստանում. Սիդորով
 |armeniasputnik.am|
12:30 - 14 փետրվարի, 2023

Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունները կանցկացվեն Ղրղզստանում. Սիդորով |armeniasputnik.am|

armeniasputnik.am: «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունները, որոնք իսկզբանե նախատեսվում էր անցկացնել Հայաստանում, կանցկացվեն Ղրղզստանում։ Այս մասին այսօր հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկրի ՊՆ–ն ՀԱՊԿ–ին տեղեկացրել է, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժությունների անցկացումն աննպատակահարմար է։

«Եզրափակիչ փուլում նախատեսվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ «Անքակտելի եղբայրություն» վարժանքներն անցկացնել Ղրղզստանի Հանրապետության տարածքում, որոնց ընթացքում կմշակվեն հետհակամարտային խնդիրների լուծման եղանակները, ճգնաժամային գոտում իրավիճակի կարգավորման հարցերը, ինչպես նաև խաղաղության և անվտանգության պահպանման նպատակով ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների կիրառմամբ խաղաղապահ զորավարժությունների անցկացումը», -մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սիդորովը։

Նա նաև նշել է, որ Բելառուսի տարածքում նախատեսվում է համատեղ և հատուկ զորավարժություններ անցկացնել, որոնք միավորելու են ՀԱՊԿ հավաքական ուժերի տարբեր զորքերի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել