Վահան Քերոբյանը էմիրաթցի գործարարներին հրավիրել է ներդրումներ կատարել գյուղատնտեսության ոլորտում
14:55 - 17 փետրվարի, 2023

Վահան Քերոբյանը էմիրաթցի գործարարներին հրավիրել է ներդրումներ կատարել գյուղատնտեսության ոլորտում

Նախարար Վահան Քերոբյանը Դուբայ կատարած այցի շրջանակում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Մարիամ Ալմեյրիի հետ։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Նախարարը հրավիրել է էմիրաթցի գործարարներին օգտվել Հայաստանում իրականացվող հողային բարեփոխումների ընձեռած հնարավորություններից և կատարել ներդրումներ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել