Արցախի նախագահը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին պարզաբանել է շրջափակման հետևանքով ծագած խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող քայլերը
15:18 - 23 փետրվարի, 2023

Արցախի նախագահը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին պարզաբանել է շրջափակման հետևանքով ծագած խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող քայլերը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ին մասնակցել է ԱՀ Ազգային ժողովի լիագումար նիստի շրջանակներում Սահմանադրությամբ նախատեսված օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ 

Երկրի ղեկավարը և կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին, պարզաբանել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ծագած խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող քայլերը:

Հիշեցնենք, որ այսօր կայացել է Արցախի ԱԺ հերթական նիստ, սակայն ընդդիմադիր երեք խմբակցություններ հրաժարվել են մասնակցել դրան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել