Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը
 |armenpress.am|
21:33 - 24 փետրվարի, 2023

Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ և Թուրքիայի հարավ-արևելքում վերջին երկրաշարժերի հետևանքով ստեղծված իրավիճակը։

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահի գրասենյակը։

Բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերը և ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապված իրադարձությունները, որի մեկ տարին լրացավ այսօր:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է Անկարայի պատրաստակամության մասին՝ նպաստելու Ուկրաինայում իրավիճակի կարգավորման բանակցությունների վերսկսմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել