Ուկրաինական կողմը հայտնում է՝ ՌԴ-ն գրոհել է երկիրը կամիկաձե դրոններով և հրթիռներով Զատկի հրադադարից հետո |news.am|
10:51 - 21 ապրիլի, 2025

Ուկրաինական կողմը հայտնում է՝ ՌԴ-ն գրոհել է երկիրը կամիկաձե դրոններով և հրթիռներով Զատկի հրադադարից հետո |news.am|

news.am: Ապրիլի 21-ի գիշերը՝ Զատկի զինադադարի ավարտից անմիջապես հետո, Ռուսաստանը կամիկաձե անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով գրոհել է Ուկրաինան: Այ մասին հայտնել է Ուկրաինայի ՌՕՈՒ-ն։

Տագնապ է հայտարարվել Չեռնիգովի, Սումիի, Խարկովի, Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզերում։ Ուկրաինական բանակը նաև զգուշացրել է ռուսական ավիացիայի կողմից ռումբերի արձակման և Սումիի և Խարկովի մարզերի թիրախներին հրթիռային հարվածների սպառնալիքի մասին։ Նիկոլաևը հրթիռակոծվել է։ Քաղաքապետ Ալեքսանդր Սենկևիչի խոսքով՝ ոչ ոք չի տուժել, և ավերածություններ չկան։ Պայթյուններ են տեղի ունեցել նաև Չերկասիում, Խերսոնում և Օդեսայի մարզում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միակողմանի կարգով հայտարարել է Զատկի առիթով հրադադարի մասին, որը պետք է գործեր ապրիլի 19-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի կեսգիշեր։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնել է աջակցել հրադադարին։ Ավելի ուշ նա նշել է, որ Ռուսաստանը հրադադարը խախտել է գրեթե երեք հազար անգամ բոլոր հիմնական ուղղություններում, սակայն քաղաքացիական օբյեկտների վրա գրոհներ չեն եղել։

«Սա լռության ձևաչափն է, որը ձեռք է բերվել, և որն ամենահեշտն է շարունակել: Ուկրաինան առաջարկում է առնվազն 30 օր երկարաձգման հնարավորությամբ զերծ մնալ հեռահար անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածներից քաղաքացիական ենթակառուցվածքներին»,- ասել է Զելենսկին։

Միաժամանակ նա ընդգծել է, որ հրադադարի ավարտից հետո Ուկրաինան սիմետրիկ կպատասխանի Ռուսաստանի գործողություններին։

«Մեր հարվածները կծառայեն որպես պաշտպանություն ռուսական հարձակումներից։ Գործողությունները միշտ խոսքերից ավելի պերճախոս են», - նշել է Ուկրաինայի նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել