ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի զոհերի հիշատակին
10:09 - 27 փետրվարի, 2023

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի զոհերի հիշատակին

1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 35-րդ տարելիցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Անվտանգության խորհրդի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։

Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակը հավերժացնող խաչքարերին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել