ՀՀ փոխվարչապետն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ միջազգային հստակ արձագանքի կարևորությունը
17:53 - 28 փետրվարի, 2023

ՀՀ փոխվարչապետն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ միջազգային հստակ արձագանքի կարևորությունը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին:

Ինչպես տեղեկանում ենք Կառավարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով Քրիստինա Քվինին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք իր պատասխանատու առաքելության մեջ:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը և դրա վերաբերյալ միջազգային հստակ արձագանքի կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել