Եվրոպացի պաշտոնյան ինձ ասաց, որ Փաշինյանը վաղուց բանակցում է «Արցախն Ադրբեջանի կազմում» տրամաբանության մեջ, եթե փորձեն սա հերքել, անուններ կհնչեցնեմ․ Հայկ Մամիջանյան
13:12 - 02 մարտի, 2023

Եվրոպացի պաշտոնյան ինձ ասաց, որ Փաշինյանը վաղուց բանակցում է «Արցախն Ադրբեջանի կազմում» տրամաբանության մեջ, եթե փորձեն սա հերքել, անուններ կհնչեցնեմ․ Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց, որ  եվրոպական բարձրաստիճան մի պաշտոնյան իրեն ասել է, թե Փաշինյանը բանակցում է «Արցախն Ադրբեջանի կազմում» տրամաբանության մեջ։ 

«Բարձրաստիճան եվրոպական մի պաշտոնյա մեզ հետ հանդիպման ընթացքում, իմ ելույթից հետո, որը վերաբերում էր Արցախի կարգավիճակին, ինքնորոշման իրավունքին ու անվտանգային այլ կարևոր կետերի, ուղիղ տեքստով ասաց հետևյալը․ «Մենք Ձեր դիրքորոշումները գիտենք, բայց դրանք այս պարագայում ռելևանտ չեն, որովհետև Նիկոլ Փաշինյանը վաղուց արդեն որևէ բանակցություն չի տանում Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ Բանակցային տրամաբանությունն  ամբողջապես հիմնված է Ադրբեջանի կազմում Արցախի հետագա ապագային, ինչի՞ մասին եք հիմա դուք ինձ հարց տալիս»․ սա էր իր ասածը», - նշեց Մամիջանյանը։ 

Նա նշեց՝ չի ասի հանդիպման ֆորմատը, ներկաներին, բայց եթե որեւէ մեկը «հանդգնի» հերքել, թող «պատրաստվի», որ անուններ են հնչելու։

Մամիջանյանի խոսքով այդ պաշտոնյան որոշակի ազդեցություն ունի գործըթացների վրա ու ունի անցած շատ լուրջ ճանապարհ․ «Հանդիպմանը ներկա էին նաև այլ պատգամավորներ, այդ պաշտոնյան ինձ ասաց, որ Փաշինյանը բանակցում է  «Արցախն Ադրբեջանի կազմում» տրամաբանության մեջ։ Ես իմ խոսքերի համար կրում եմ պատասխանատվություն, Հայաստանի դատական համակարգն էլ իրենց «փեշքեշ», թող դատի տան։ Տարբեր տրամաչափի անվտանգային երևույթներ, նկատի ունեմ Արմեն Գրիգորյանին, փորձում են անտաղանդ կերպով հերքել Արմեն Աշոտյանի ներկայացրած փաստաթուղթը, որ ներկայացնում է այս պահի բանակցային տամաբանությունը։ Դե հիմա թող գնան փորձեն սա հերքել»,- ասաց Հայկ Մամիջանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել