Հնդկաստանի խորհրդարանի խոսնակն առկա մարտահրավերների հաղթահարման հարցում իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին
10:40 - 03 մարտի, 2023

Հնդկաստանի խորհրդարանի խոսնակն առկա մարտահրավերների հաղթահարման հարցում իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը մարտի 2-ին Նյու Դելիում անցկացվող  «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովի շրջանակում հանդիպել է Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլայի հետ:

ԱԺ նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել Օմ Բիրլային՝ իր գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելու և հյուրընկալելու համար: Նա նշել է, որ այս համաժողովը հիանալի հնարավորություն է ընձեռում երկկողմ հանդիպումներ անցկացնելու և փոխադարձ հուզող հարցեր քննարկելու համար: Հայաստանը կարևորում է Հնդկաստանի հետ երկկողմ և բազմակողմ համագործակցությունը: ԱԺ փոխխոսնակը գոհունակությամբ է փաստել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ վերջին 30 տարիների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ փոխադարձ պաշտոնական և աշխատանքային այցեր, որոնք վկայում են երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել