Բայդենն ու Շոլցը պատրաստակամություն են հայտնել շարունակել պատժամիջոցների քաղաքականությունը Ռուսաստանի դեմ |1lurer.am|
13:12 - 04 մարտի, 2023

Բայդենն ու Շոլցը պատրաստակամություն են հայտնել շարունակել պատժամիջոցների քաղաքականությունը Ռուսաստանի դեմ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Սպիտակ տանը կայացած բանակցությունների ժամանակ պատրաստակամություն են հայտնել շարունակել պատժամիջոցների քաղաքականությունը Ռուսաստանի դեմ այնքան, որքան անհրաժեշտ է: Այս մասին ասված է ԱՄՆ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

«ԱՄՆ և Գերմանիայի ղեկավարները քննարկել են Ուկրաինային անվտանգության, հումանիտար, տնտեսական և քաղաքական օգնության ապահովման ընթացիկ ջանքերը և Ուկրաինայի ժողովրդի հետ գլոբալ համերաշխության պահպանման կարևորությունը»,- հայտնել են Սպիտակ տնից:

Բայդենն ու Շոլցը նաև վերահաստատել են Միացյալ Նահանգների և Գերմանիայի միջև ամուր երկկողմ հարաբերությունները, մտքեր են փոխանակել այլ գլոբալ հարցերի շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել