Թրամփը հավաստիացրել է, որ Բայդենի ստորագրած ներումներն իրավաբանական ուժ չունեն
 |news.am|
11:39 - 17 մարտի, 2025

Թրամփը հավաստիացրել է, որ Բայդենի ստորագրած ներումներն իրավաբանական ուժ չունեն |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացրել է, որ ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենի ստորագրած ներումներն «անվավեր են եւ իրավաբանական ուժ չունեն», քանի որ ստորագրվել են ավտոմատ ստորագրման սարքով։

«Քնկոտ Ջո Բայդենի ընծայած «ներումներն» անվավեր, իրավաբանական ուժ չունեցող են հայտարարվում, քանի որ դրանք ստորագրվել են ավտոմատ ստորագրության սարքի միջոցով։ Այլ խոսքով՝ Ջո Բայդենը չի ստորագրել դրանք, բայց որ ավելի կարեւոր է՝ նա ոչինչ չի իմացել դրանց մասին։ Ներման համար անհրաժեշտ փաստաթղթերը Բայդենին չեն բացատրվել կամ նրա կողմից չեն հաստատվել։ Նա ոչինչ չի իմացել դրանց մասին, եւ նրանք, ովքեր գիտեին, կարող էին հանցագործություն կատարել»,- գրել է Թրամփը Truth Social-ում:

Հունվարի 17-ին Բայդենը մեղմացրել է մոտ 2,5 հազար դատապարտվածների դատավճիռները, որոնք դատապարտվել են թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար։ Նա նաեւ ներում է շնորհել մի շարք անձանց, որոնց Թրամփը սպառնացել է հետապնդմամբ, նրանց թվում են ԱՄՆ ԶՈւ շտաբների պետերի միավորված կոմիտեի նախկին ղեկավար, գեներալ Մարկ Միլին, Ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի նախկին տնօրեն Էնթոնի Ֆաուչին, ինչպես նաեւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Կապիտոլիումի գրոհի (2021թ. հունվար) հանգամանքները քննող հատուկ կոմիտեի անդամներ եւ Կապիտոլիումի եւ Կոլումբիայի օկրուգի ոստիկանության   աշխատակիցներ, որոնք ցուցումներ են տվել այդ գործի վերաբերյալ։

Այսպիսով, Բայդենը դարձել է պետության ղեկավար, որն ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ թվով կարգադրություններն է արել ներման եւ պատժի մեղմման մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել