Խաղաղության պայմանագիրը պետք է բխի կողմերից, այլ ոչ թե ԱՄՆ-ից կամ այլ երկրներից․ Լուի Բոնո
15:01 - 06 մարտի, 2023

Խաղաղության պայմանագիրը պետք է բխի կողմերից, այլ ոչ թե ԱՄՆ-ից կամ այլ երկրներից․ Լուի Բոնո

ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցել Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Այս մասին Բաքվում Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն։ 

«Խաղաղության պայմանագիրը պետք է կայուն լինի։ Եվ դա պետք է բխի կողմերից (Հայաստանից և Արբեջանից-խմբ․), այլ ոչ թե ԱՄՆ-ից կամ այլ երկրներից»,- ասել է Լուի Բոնոն։

Լուի Բոնոն նշել է՝ Վաշինգտոնի համար կարևոր է, որ Ադրբեջանը և Հայաստանը շփումներ ունենան՝ անկախ միջնորդական ձևաչափից։

«Մեր վերջնական նպատակը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելն է։ Խաղաղությունը երկու կողմերին էլ ձեռնտու է։ Մյունխենի հանդիպմանը երկու կողմերն էլ հայտարարել են, որ խաղաղություն են ուզում»,- ասել է նա։

Բոնոն հավելել է, որ վաղը՝ մարտի 7-ին, մեկնելու է Հայաստան։

«Իմ այցի նպատակը (տարածաշրջան-խմբ․) կողմերին երկխոսության և նոր հանդիպման խրախուսումն է»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր Բաքվում ընդունել է ԱՄՆ Պետդեպի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյին։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի մասին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել