Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Ռաիսիի հետ
16:32 - 06 մարտի, 2023

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Ռաիսիի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Երկուստեք դրական է գնահատվել ռուս-իրանական հարաբերությունների զարգացման մակարդակն ու դինամիկան։ Քննարկվել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության, այդ թվում՝ համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել հետագա շփումները»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել