Մահացել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Դավթյանը
11:12 - 07 մարտի, 2023

Մահացել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Դավթյանը

Մահացել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտակ Դավթյանը:

Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը:

«Հանգչիր խաղաղությամբ, հարգելի ընկեր»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Զաքարյանը:

Արտակ Դավթյանը ծնվել է 1966 թվականին, Քաջարան քաղաքում:

2007 թվականին համամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր՝ ՀՀԿ-ի ընտրացուցակով:  ՀՀԿ համամասնական ցուցակով Դավթյանը ևս մեկ անգամ պատգամավոր ընտրվել 2012 թվականին:

2017 թվականի մայիսի 8-ին Արտակ Դավթյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ: 2018 թվականի մայիսի 8-ին Արտակ Դավթյանը սեփական դիմումի համաձայն ազատվել էր պաշտպանության փոխնախարարի պաշտոնից:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել