Ֆրանսիայի ավելի քան 300 քաղաքում շարունակվում են հակակառավարական ցույցերը և գործադուլները
 |1lurer.am|
20:42 - 07 մարտի, 2023

Ֆրանսիայի ավելի քան 300 քաղաքում շարունակվում են հակակառավարական ցույցերը և գործադուլները |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի ավելի քան 300 քաղաքում, այդ թվում՝ Փարիզում, շարունակվում են հակակառավարական ցույցերը և գործադուլները: Հազարավոր քաղաքացիներ, մասնավորապես՝ երկաթուղու աշխատակիցները և մանկավարժները, իրենց բողոքն են արտահայտում կենսաթոշակային փոփոխությունների դեմ, որոնց համաձայն՝ 2030 թվականից մարդիկ թոշակի կանցնեն ոչ թե 62, այլ 64 տարեկանից:

Ցուցարարներն արգելափակել են մայրուղիները, նավթավերամշակման գործարանները, բուհերը, խաթարվել է էլեկտրամատակարարումը: Լրատվամիջոցների տվյալով՝ անկարգություններ են տեղի ունեցել։ Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։

Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետը հույս էր հայտնել, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ամռանը: Էլիզաբեթ Բորնը հայտարարել է, որ իշխանություններն ուսումնասիրում են որոշ կատեգորիաների աշխատողների՝ 63 տարեկանում թոշակի անցնելու հնարավորությունը:

Որոշումը, մասնավորապես, կարող է տարածվել այն քաղաքացիների վրա, որոնք աշխատանքի են անցել մինչև 21 տարեկանը և կենսաթոշակային վճարումներ են կատարել առնվազն 43 տարի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել