44-օրյայի ժամանակ մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել. Սերժ Սարգսյան |tert.am|
22:10 - 07 մարտի, 2023

44-օրյայի ժամանակ մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել. Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: Զինամթերքի առումով, անձնակազմի առումով մենք 44-օրյա պատերազմում օգտագործել ենք 50 տոկոսի չափով, բա մյուս 50 տոկոսն ինչո՞ւ չենք օգտագործել։

Լրագրողների հետ զրույցում ասել է  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը․

«Երկրի կառավարիչները հաճախ փորձում են ինչ-որ բան համեմատել ավտոմեքենայի հետ։ Մեր բանակը «Մերսեդես» չէր, դա անկասկած, եւ չէր էլ կարող լինել, որովհետեւ այսօրվա «Մերսեդեսը» տասնամյակների պատմություն ունի, բայց մեր բանակը կարելի է համեմատել «добротный», նորմալ մեքենայի հետ, որն իր պարտականությունները կատարում էր:

 Սրանք ասում են՝ այդ մեքենան լավը չէր, էս չէր, էն չէր, բայց մոռանում են, որ այդ մեքենան վարում է ոչ միայն վարորդական իրավունք չունեցողը, այլ ընդհանրապես վարել չիմացողը: Անխուսափելիորեն այդ մեքենան ձորն է ընկնելու եւ ընկել է ձորը: Փոխանակ հասկանան, որ պետք է վարել իմանալ, նորից խոսում են, որ բանակ չենք ունեցել»,-ասել է Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով նախկինում եւ հիմա բանակի վրա ծախսվող գումարներին, երրորդ նախագահն ասել է, որ բոլոր այն թվերը փողի հետ կապված, որ իրենք հրապարակում են, միֆ է, հեքիաթ է: Որովհետեւ նույնիսկ սովորական քաղաքացին շատ լավ գիտի, թե ինչ արժեք ունի մեկ դոլարը 2023 թվականին, եւ ինչ արժեք է ունեցել 1994-ին, 2004-ին, 2014-ին:

«Մեր բանակն ունեցել է բավականաչափ ռազմամթերք եւ ռազմական տեխնիկա պատերազմն այսպես չավարտելու համար: Մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել, ինձ համար անհասկանալի պատճառներով: Դրանք  ժամանակին օգտագործելու պարագայում իրավիճակը բոլորովին այլ կլիներ»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել