Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը վստահեցնում է, որ իրենց և ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցության միջև խզում չկա: Մամիջանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների թիմերի միջև հնարավոր տարաձայնությունների, խզման վերաբերյալ հարցին: «Խորհրդարանական երկու խմբակցությունների միջև խզում չկա, բացարձակ չկա»,–ասաց Մամիջանյանը: Միևնույն ժամանակ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից ոմանց մեղադրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզերը տիրաժավորելու մեջ: «Եվ պարզվեց, որ դա նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն է»,-նշեց նա:
comment.count (0)