ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վրաստան |armenpress.am|
09:10 - 08 մարտի, 2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վրաստան |armenpress.am|

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը երկկողմ համագործակցության և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր կքննարկի Վրաստանում։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից, որում նշված է. «Երկկողմ համագործակցության և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր քննարկելու նպատակով` 2023 թվականի մարտի 9-10-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»:

Պավիրակության մյուս անդամներն են՝

Արթուր Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ,

Արկադի Պապոյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ,

Մարիամ Գիգոյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության մշակութային միջազգային համագործակցության բաժնի պետ,

Հովհաննես Հովհաննիսյան - «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր,

Լուսինե Ղասաբօղլյան - «Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն։

Որոշման մանրամասները՝ այստեղ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել