«Մի իրավիճակ է, որը չափազանց հակված է բռնության վերածվելու»․ Նեդ Փրայսը՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին
09:36 - 10 մարտի, 2023

«Մի իրավիճակ է, որը չափազանց հակված է բռնության վերածվելու»․ Նեդ Փրայսը՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հրատապություն է, քանի որ իրավիճակը շատ փխրուն է: Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ պատասխանելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հրատապության մասին հարցին։ 

«Սրա հետ կապված միշտ հրատապություն է եղել, և հրատապություն է եղել, քանի որ փխրուն իրավիճակ է: Մի իրավիճակ է, որը չափազանց հակված է բռնության, ինչպես մենք տեսանք վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, և դա երկարատև հակամարտություն է, որի լուծմանն աջակցելու համար ԱՄՆ-ն ցանկանում է անել ամեն ինչ»,- ասել է Փրայսը։

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը նաև շեշտել է, որ Վաշինգտոնը կաջակցի կողմերի դիվանագիտական ջանքերին:

«Մենք պատրաստվում ենք շարունակել դա անել՝ երկկողմանի աշխատելով այս երկրների հետ, եռակողմ՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ, աջակցելով նրանց՝ երկխոսության և դիվանագիտության սեփական ջանքերին, ինչպես նաև բոլոր համապատասխան մեխանիզմների միջոցով՝ օգնելու այդ երկրներին, որ իրենք վարեն դիվանագիտությունը և հասնեն համաձայնությունների»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել